Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կողմ է բյուջեին. «Ընտանիքում, ո՞նց է, հո չե՞նք կարող անընդհատ բացասական լիցքերով տոգորվենք» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2015 17:08

2016-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խմբակցությունների տեսակետը ներկայացնելիս ՕԵԿ-ը, «Ժառանգությունը» դեմ արտահայտվեցին:

Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ հայտարարվում է, որ տնտեսական  աճ կա, բայց այդ աճն ընդհանրապես չի ազդում բնակչության կենսամակարդակի վրա: Մարդու համար նույնիսկ նվազագույն կենսական պայմաններ չապահովող այս բյուջեն ոչ մի դրական փոփոխություն չի բերելու մեր հասարակության կյանքում, հետեւաբար ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ՀՅԴ-ի անունից հայտարարեց, որ կողմ չեն քվեարկելու այս բյուջեին: Նրա խոսքերով՝ բյուջեի եկամուտները նվազում են, բայց արդյո՞ք նվազում են իշխանության ներկայացուցիչների եկամուտները:

Իսկ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը խմբակցության անունից ելույթ ունենալով՝ կոչ արեց դրական բաներից խոսել. «Եթե մենք պարուրվենք, տոգորվենք բացասական սպասումներով, անընդհատ բացասականի մասին խոսենք, գնանք ժողովրդից ստանանք բացասական լիցքեր, մենք չենք կարողանա առաջ շարժվել: Ընտանիքում, ո՞նց է, հո չե՞նք կարող անընդհատ բացասական լիցքերով տոգորվենք»:

Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու բյուջեին, քանի որ գտնում են, որ ճգնաժամը հնարավոր է հաղթահարել:

Իսկ ՀԱԿ-ը հայտարարել էր քառօրյա նիստերը բոյկոտելու մասին, ուստի որեւէ մեկը չներկայացրեց խմբակցության տեսակետը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031