Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» պայքարը միայն ընտրատեղամասերում, այլ ոչ փողոցում, ավելի արդյունավե՞տ կլիներ

Դեկտեմբեր 08,2015 16:20

Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանից հետաքրքրվեց՝ ավելի արդյունավետ չէ՞ր լինի պայքարը, եթե «Ժառանգության» բոլոր ուժերը հանրաքվեի օրը կենտրոնացվեին ընտրական տեղամասերում, ոչ թե դուրս գային փողոց, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Ինչքան գիտեմ՝ բոլորն էլ ունեցել են ընտրատեղամասերում իրենց վստահված անձինք, դիտորդներին կամ հանձնաժողովի անդամներին և այդ մարդիկ տեղերում իրենց ֆունկցիան պիտի կատարեին»:

Դառնալով կոնկրետ «Ժառանգության» ներկայացուցիչներին՝ պարոն Պողոսյանը վստահեցրեց. «Բոլորն այդ ժամին չէին թողել գնացել փողոց և հնարավոր եղավ պահել: Իհարկե, չնայած ճնշումներին, այնուամենայնիվ չլքեցին ընտրատեղամասը: Ողջունելի է, որ ձևավորվում են նման քաղաքացիներ, որ կարող են կանգնել ու պայքարել մինչև վերջ: Իսկ եթե տեղերում եղել են մարդիկ, որ թողել գնացել են, դա այնքան էլ ճիշտ չէր իրենց կողմից: Ուրեմն պետք է համապատասխան պաշտոնների նրանց փոխարեն նշանակել այլ մարդկանց»:

Tevan_Pogosyan

Մեր այն հստակեցմանը, թե ընտրատեղամասերում հաշվարկ կատարելու ժամանակ «Ժառանգության» մի շարք ներկայացուցիչներ, օրինակ, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը փողոցում էին, ԿԸՀ-ի դիմաց, գուցե հակառակն ավելի՞ արդյունավետ պայքարի միջոց լիներ, Թևան Պողոսյանն այսպես արձագանքեց. «Օրինակ՝ Հովսեփ Խուրշուդյանը, Հրայր Մանուկյանը և այլք մնացել էին ընտրատեղամասերում: Խնդիրն այն է, որ եթե եղել են մարդիկ, որոնք վստահություն չեն ներշնչել, ուղղակի իրենց այնտեղ պահել են, միգուցե իմաստ չկար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031