Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպանը ընտրակեղծիքների լիարժեք քննության կոչ է անում. «Ազատություն» ռադիոկայան

Դեկտեմբեր 08,2015 16:10

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը ի գիտություն է ընդունել հանրաքվեի նախնական արդյունքները և որոշ ընդդիմադիր առաջնորդների ու անկախ դիտորդների արտահայտած մտահոգությունները: Այդ մասին հայտարարել է պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

«Մենք իշխանություններին ընտրակեղծիքների վերաբերյալ պնդումների լիարժեք քննության կոչ ենք անում, որպեսզի հանրաքվեի գործընթացը արժանահավատ լինի», – իր գրավոր մեկնաբանության մեջ նշել է Սվիտալսկին՝ շարունակելով․ – «Այժմ կարևոր է կիրառել նոր սահմանադրությունը՝ հատկապես մարդու իրավունքներին վերաբերող գլուխը, զսպումների և հակակշիռների նոր մեխանիզմները և փոքրամասնության իրավունքները ընդդիմության համար, որպեսզի այն չմնա սոսկ թղթի վրա»:

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031