Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը տանուլ տվեց իր  ընտրատեղամասերում

Դեկտեմբեր 08,2015 16:03

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որը  Շիրակի մարզի ՀՀԿ կառույցներից մեկի պատասխանատուն է, սահմանադրական փոփոխությունների ակտիվ ջատագով, ու որին բաժին էր ընկել Գյումրու երկու ընտրատեղամասեր, երկու տեղում էլ պարտություն է կրել:

Նրա պատասխանատվությունն էր հանձնված Գյումրու «Բալատոն» վարժարանում տեղակայված թիվ 34/23 ու իր կնոջ`թիվ 8-րդ  մանկապարտեզում տեղակայված թիվ 34/22  ընտրատեղամասերը: Երկու տեղում էլ հաղթել է «Ոչ»-ը:

34/22 ընտրատեղամասում այս պատկերն է՝ 398  «Ոչ», 177 «Այո», իսկ 34/23-ում՝ 432 «Ոչ», 203 «Այո»:

Չնայած Գյումրին «Ոչ» է ասել սահմանադրական փոփոխություններին, այդուհանդերձ, բավական հետաքրքիր պատկեր է ստեղծվել. քանի որ այս քաղաքում մի քանի պատգամավորներ ու պաշտոնյաներ էին «Այո»-ի օգտին աշխատում, միմյանց մեջ բաժանել էին ընտրատեղամասերը, մեկը իր պատասխանատվության տակ էր վերցրել մոտ 20 ընտրատեղամաս, մյուսը՝ 4:

Թե ով ինչ արդյունքներ է արձանագրել, քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031