Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում կայացել է Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի 24-րդ նիստը

Դեկտեմբեր 08,2015 15:52

Քննարկվել են համագործակցության հեռանկարները

Դեկտեմբերի 8-ին Երևանում գումարվել է Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի 24-րդ նիստը, որն առաջին անգամ է անցկացվում մեր երկրում: Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի ֆինանսների նախարարները, Ղրղզական Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալը, Հիմնադրամի միջոցների կառավարիչ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը, Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչները, ՀՀ փոխվարչապետ Վահե Գաբրիելյանը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ` Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին` տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները հաղթահարելու, երկարաժամկետ կայունություն ապահովելու և անդամ երկրների տնտեսությունների ինտեգրմանն աջակցելու նպատակով: «Նիստում հաստատվել է Արմավիրի մարզում Մաստարայի ջրամբարի կառուցման ներդրումային ծրագրի 25,2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ֆինանսավորման նախնական հայտը, ինչը մեծ նշանակություն կունենա մեր երկրի գյուղատնտեսության զարգացման համար: Ինչպես նաև որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական վարկի` 100 մլն ԱՄՆ դոլարի չափով առաջին մասնաբաժնի տրամադրման մասին, ինչն էլ ուղղված է ֆինանսական կայունության ապահովմանը»,-նշել է Գագիկ խաչատրյանը: ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն ընդգծել է, որ հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում անդամ պետությունների միջպետական և ազգային խոշոր ներդրումային նախագծերին, նաև դրամաշնորհներով աջակցում է սոցիալական ոլորտում պետական ծրագրերի ֆինանսավորմանը: «2016 թվականին նույնպես Հիմնադրամը կշարունակի աջակցություն ցուցաբերել տարբեր ոլորտներում իրականացվող նախագծերին, մասնավորապես` ուղղված եվրասիական ինտեգրման առավել խորացմանը»: Հիմնադրամի խորհուրդն ամփոփել է 2015 թվականին իրականացված աշխատանքները և մատնանշել 2016-ի համագործակցության ուղենիշերը: Հաջորդ նիստը կանցկացվի Մոսկվայում:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ: Քննարկվել են ռուսական կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական կառավարման միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման ծրագրի համաֆինանսավորման և մաքսային գործընթացներում «մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ծրագրի ֆինանսավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձել է եղել նաև ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության խորացման հեռանկարներին, մասնավորապես, երկու նախարարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացմանը:

ՀՀ ֆինանսների  նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031