Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են 2015 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները, ըստ անհրաժեշտության իրականացվում են փոսալցման և ճաքալցման աշխատանքներ: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել տվյալ աշխատանքների ընթացքը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ կանաչապատման ձեռնարկություններն իրականացնում են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մաքրման աշխատանքները, շարունակվում է նաև ծառերի էտը:
Երևանի քաղաքապետարան