Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման, կանխարգելման և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 30 վարչական արձանագրություն:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ էլ զեկուցվել է, որ կազմվել է վարչական 9 արձանագրություն: Հանձնարարվել է լինել ավելի հետևողական և խստացնել հսկողությունը:
Երևանի քաղաքապետարան