Երեկ ԱԺ նիստում ներկայացվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի երեք անդամների թեկնածությունը, որոնց պետք է ընտրի ԱԺ-ն: Այսօր ԱԺ նիստում հրապարակվեցին փակ, գաղտնի քվեարկության արդյունքները:
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած տվյալներով, Կորյուն Առաքելյանը, Արմեն Մկրտչյանը, Հայկ Քոթանյանը ընտրվել են ՀՌԱՀ անդամներ:
Արմեն Մկրտչյանի համար կողմ է եղել 78, դեմ՝ 12 պատգամավոր: 131 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 91-ը, 1 անվավեր քվեաթերթիկ է եղել:
Հայկ Քոթանյանին կողմ է եղել 82, դեմ՝ 8 պատգամավոր: 1 քվեաթերթիկ անվավեր է եղել:
Կարդացեք նաև
Կորյուն Առաքելյանի թեկնածության հարցի քվեարկության արդյունքներով 2 քվեաթերթիկ է ճանաչվել անվավեր, ձայները բաշխվել են այսպես. կողմ՝ 79, դեմ՝ 10:
Նա նույնպես ընտրվել է ՀՌԱՀ անդամ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը`pastinfo.am-ի