Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաքվեով Հայաստանի վարչապետի լիազորություններն ավելացան. The New York Times

Դեկտեմբեր 08,2015 15:27

Կիրակի օրը հայերը քվեարկեցին, որպեսզի վարչապետի լիազորություններն ավելանան։ Փոփոխություններին սատարողներն ասում են, որ սա կապահովի կայունություն, իսկ ընդդիմադիրները զգուշացնում են, որ իշխող կուսակցությունը ցանկանում է ամրապնդել իր իշխանությունը նախկին խորհրդային երկրում։ Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր «The New York Times» թերթը։

Եվրոպայի խորհրդի դիտորդները, իրավապաշտպան խմբերը խնդիրներ են արձանագրել ընտրացուցակներում եւ այլ խախտումների մասին են խոսում, իսկ իշխող Հանրապետական կուսակցությունը պնդում է, որ փոքր խախտումները չեն կարող ազդել արդյունքի վրա։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2017 թվականի մայիսին կայանալիք ընտրություններից հետո եւ բավականին կկրճատեն պատմականորեն հզոր նախագահի լիազորություններն ու ավելի շատ իշխանություն կտան վարչապետին եւ Ազգային ժողովին։

«The New York Times»-ը նաեւ մեջբերել է ընդդիմության այն մեղադրանքները, թե այս փոփոխություններն անհրաժեշտ էին, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանին թույլ տան 2018 թվականին, երբ կավարտվեն իր լիազորությունները, դառնալ վարչապետ։ «Նա մի քանի անգամ հերքել է սա»,- գրում է թերթը։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031