Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին

Դեկտեմբեր 08,2015 15:19

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար, Հիմնադրամի խորհրդի նախագահ Անտոն Սիլուանովի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր մեր երկրում են գտնվում Երևանում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի 24-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ խորհրդի երևանյան առաջին նիստը կնշանավորվի իր արդյունավետությամբ, միաժամանակ, հնարավորություն ընձեռելով մասնակիցներին՝ ծանոթանալու Հայաստանին, նրա զարգացման հնարավորություններին և ներկայիս տնտեսական վիճակին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի համագործակցությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի շրջանակներում հաջողությամբ զարգանում է, և այդ առումով վկայակոչել է 2015 թվականին Հիմնադրամի միջոցների կառավարչի՝ Եվրասիական զարգացման բանկի հետ ստորագրված միանգամից երեք համաձայնագրերը: Նախագահը վստահություն է, որ Հիմնադրամի միջոցների ֆինանսավորման հաշվին Հայաստանում հեռանկարային ներդումային և ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, անկասկած, կնպաստի երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերի զարգացմանն ու, ընդհանուր առմամբ, սոցիալ-տնտեսական առաջընթացին:

Հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջպետական և ազգային խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը թույլ կտա ավելի ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Հիմնադրամի մյուս անդամ պետությունների միջև ինտեգրացիոն կապերը: Անդրադարձ է եղել համագործակցության հետագա զարգացման հեռանկարին և առաջնահերթ ուղղություններին: ՀՀ Նախագահը և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամները մտքեր են փոխանակել նաև համաշխարհային տնտեսական ներկայիս զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ, որոնց դիմակայելը, նրանց համոզմամբ, միասին շատ ավելի դյուրին կլինի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031