Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. «Մեկը մեկին հայհոյել ա, էնի բռբըռացել ա, քաշքշոց ա եղել»

Դեկտեմբեր 08,2015 15:16

«Ճշտե՞լ ես, էտի ազատամարտիկ ա: Մեր Լենինականի տղերքն ասում են ՝ ազատամարտիկ չի: Կռված տղերքն եկել ու ասում են, որ էտի ազատամարտիկ չի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հարցերին հարցերով պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Լրագրողները հետաքրքրվել էին`ինչո՞ւ են ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմնակիցներն օրերս Ազատության հրապարակում ծեծի ենթարկել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համախոհ, ազատամարտիկ Յուրի Աթոյանին:

Լրագրողը հակադարձեց` եթե անգամ ազատամարտիկ չէ, մարդուն պետք է ծեծե՞լ: Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Իսկ դա հի՞մք ա, որ նա Մանվել Գրիգորյանի մասին ինչ ուզի խոսա: Իրան ո՞վ ա թույլ տվել, բա չի կարելի չէ՞ ազգի զորավարի մասին ինչ ուզենա խոսա: Դու ասա՝ լավ քաղաքական գործիչ չէ, էս չէ, էն չէ, ինչի՞ ես անձնապես վիրավորում»:

Դրա համար ծե՞ծ է հասնում`պնդեցին լրագրողները: «Այ մարդ, ոչ մեկին էլ ծեծ չի հասնում, ծեծը էդի վերջում ա: Մեկը մեկին հայհոյել ա, էնի բռբըռացել ա, քաշքշոց ա եղել: Ծեծ չի եղել, բրդբըրդոց ա եղել»,- բացատրեց Սեյրան Սարոյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Մեր զորավարը Մանվելն է,: էլ ինչ դարդ: Ցնծա Հայոց աշխարհ: Գողական գեներալը դարձավ Հայոց զորավար: Խե՜ղճ Անդրանիկ, խե՜ղճ Բաղրամյան: Սերժիկին էլ գեներալիսիմուս տվեք ու ամեն ինչ իր տեղում կլինի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031