Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ներկա է գտնվել ԵՊԲՀ-ի 95-ամյակին նվիրված նիստին

Դեկտեմբեր 08,2015 14:23

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) 95-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին:

ՀՀ նախագահի հրամանագրերով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Իրինա Մալխասյանը՝ Մխիթար Հերացու մեդալով: Պարգևները հանձնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Bjshkakan-Hamalsaran1

Կրթության, գիտության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյա հոբելյանի առթիվ ԵՊԲՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան, դոցենտ Նունե Շահվերդյանը, գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանն ու կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, պրոֆեսոր Սամվել Գալստյանը, ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Լազար Եսայանը և դեղագիտական ֆակուլտետի դեկան, դոցենտ Բագրատ Ենոքյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Պարգևատրման արարողությանը հաջորդել է կառավարության ղեկավարի ելույթը: Վարչապետը շնորհավորել է ԵՊԲՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և բոլոր տարիների շրջանավարտներին` բուհի 95-ամյակի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում: «1921 թ. նոյեմբերի 3-ին Երևանի քաղաքային հիվանդանոցին առընթեր բացվեց դպրոց, որը բժշկական կադրերի պատրաստման առաջին ուսումնական հաստատությունն էր: Այնուհետև այդ դպրոցի բազայի վրա հիմնվեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը` հնարավորություն ընձեռելով հայ երիտասարդներին հայրենիքում ստանալու բարձրակարգ բժշկական կրթություն: Բժշկական ֆակուլտետի հիմնադրման և կայացման գործում իրենց նշանակալի ավանդն են ունեցել ինչպես ժամանակի պետական գործիչներ Ասքանազ Մռավյանը, Սեմյոն Լազարևը, այնպես էլ խորհրդահայ բժիշկների ավագ սերնդի մի շարք անվանի ներկայացուցիչներ», – նշել է Հովիկ Աբրահամյանը:

Bjshkakan-Hamalsaran4

Վարչապետի խոսքով՝ տասնամյակների պատմության ընթացքում բուհը դարձել է բժշկական կադրերի մասնագիտական դարբնոց, որտեղ կրթվել են բարձրակարգ բժիշկների բազմաթիվ սերունդներ: «Երևանի պետական բժշկական համալսարանը վերջին տարիներին մի շարք նշանակալի բարեփոխումներ է իրականացրել, որոնցից են, մասնավորապես, նորաբաց ուսումնական սիմուլյացիոն կենտրոնը և վերանորոգված կլինիկաները, որոնք ապահովում են ժամանակակից կրթություն կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, և որտեղ բժշկական պահանջված կրթություն են ստանում ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի բազմաթիվ ուսանողներ: Պարոն Աշոտյանն ինձ զեկուցեց, որ ԵՊԲՀ-ի ուսանողների 25 տոկոսն արտասահմանից է, ինչն ուրախալի է և կարևոր գնահատական է բուհի գործունեությանը:

Բժիշկն այն եզակի մասնագետներից է, ով իր գործունեությունն սկսելուց առաջ երդվում է և պարտավորվում առաջնորդվել ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև մարդասիրությամբ ու գթասրտությամբ՝ երբեք չմոռանալով, որ գործ ունի մարդու կյանքի և առողջության հետ: Բժշկական համալսարանի շրջանավարտները ձևավորել են կայուն և բարձրակարգ աշխատանքային շուկա և բազմիցս ապացուցել իրենց մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Հայ բժիշկների բարձր անունն ու բարի համբավը ճանաչված և ընդունված է ամբողջ աշխարհում, և սա մեզ համար, իսկապես, հպարտանալու, ինչպես նաև մեկ անգամ ևս պետական բժշկական համալսարանի կարևորագույն դերակատարումը գնահատելու առիթ է», – ասել է կառավարության ղեկավարը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031