Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ա. Բախշյան. Խնդրում եմ տրամադրել տեղեկանք այն կազմակերպությունների տնօրենների մասին, ում ապօրինի հրամանների պատճառով վնաս է հասցվել կազմակերպությանը

Դեկտեմբեր 08,2015 14:17

Երևանի քաղաքապետի աշխատանքային խորհրդակցությունների արձանագրության 136-րդ հսկողականի վերաբերյալ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, զեկուցվեց, որ քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների տնօրենների ապօրինի հրամաններով ազատված աշխատակիցների դատական կարգով նախկին աշխատանքում վերականգնվելու հետ կապված դատավճիռների արդյունքում կազմակերպություններին վնաս պատճառած անձինք վերականգնել են գումարները, սակայն ոչ զեկուցողը պարզաբանեց, ոչ՝ քաղաքապետը հարցրեց այն մասին , թե դատավճռով  վերականգնված աշխատակիցների պարապուրդի գումարը, որը վճարվում է տվյալ կազմակերպության աշխատավարձի ֆոնդից, ինչպե՞ս կարող է վերականգնել կազմակերպության տնօրենը և երկրորդ՝ ո՞ր կազմակերպությունների տնօրենների ապօրինի հրամանների պատճառով է վնաս հասցվել կազմակերպությանը: Քաղաքապետի կողմից հանձնարարվեց նկատողություն հայտարարել այն տնօրեններին, ում ապօրինի հրամանի պատճառով վնաս է հասցվել կազմակերպության պետբյուջեով հատկացված ֆոնդին:

Խնդրում եմ տրամադրել տեղեկանք այն կազմակերպությունների տնօրենների մասին, ում ապօրինի հրամանների պատճառով վնաս է հասցվել կազմակերպությանը, այդ տնօրենների կողմից վերականգնված գումարների աղբյուրի և չափի, ինչպես նաև նկատողության արժանացած տնօրենների մասին:

 

    Անահիտ Բախշյան

   Երևանի ավագանու «Բարև Երևան»

   Խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031