Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը` Հանրաքվեի քվեարկության արդյունքների կեղծման ուղղությամբ իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ

Դեկտեմբեր 08,2015 13:30

2015թ. դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության գործընթացի, այդ թվում՝ արդյունքների կեղծման վերաբերյալ բազմաթիվ ահազանգերի ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից բազմաթիվ գրություններ են հասցեագրվում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հասցեով՝ խախտման փաստի հիման վրա քննություն իրականացնելու նպատակով: Կարևորելով քվեարկության գործընթացի ժամանակ խախտումների ուղղությամբ արդյունավետ քննություն իրականացնելու անհրաժեշտությունը, միաժամանակ մեր մտահոգությունն ենք հայտնում դրանց, ըստ ժամանակի, արդյունավետության վրա: Խախտումների մեծ մասը, որոնք տեղի են ունեցել քվեարկության ընթացքում, պետք է կանխվեին հենց այդ ժամանակ:

Կարևորում ենք բացակա ընտրողների փոխարեն լցոնումների, այլ քաղաքացիների միջոցով քվեարկության փաստերի բացահայտումը, որոնց ուղղությամբ ակնկալում ենք իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ գործողություններ, մասնավորապես՝ այն տեղամասում, որտեղ արձանագրվում է քվեարկության մասնակիցներից անհամեմատ և ակնհայտ մեծ թիվ: Իրավապահ մարմինները կարող էին սեփական նախաձեռնությամբ իրականացնել ստուգումներ՝ մոտ 1 մլն բացակայող ընտրողների փոխարեն ընտրության փաստերը բացահայտելու նպատակով: Միայն համեմատելով ստորագրված ընտրական ցուցակների տվյալները տվյալ տեղամասում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների՝ իրենց բնակավայրում փաստացի գտնվող անձանց ցուցակի հետ՝ հնարավոր է վստահորեն հաստատել կամ հերքել բացակա ընտրողների քվեարկության փաստը: Նման ստուգումներ պետք է կատարվեն իրավապահ մարմինների մասնակցությամբ, որը կվկայի նրանց՝ քվեարկության արդյունքների կեղծման վերաբերյալ հիմնավոր կասկածները հերքելու պատրաստակամության մասին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031