Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը` Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին. «Երբեք մի ասա երբեք» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2015 13:13

«Որոշում է ժողովուրդը: Քվեարկության արդյունքները բոլորիս համար ընդունելի են`լա՞վ, թե՞ վատ: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Դժգոհություններ եթե կան, թող դիմեն պատկան մարմիններին`վերահաշվարկի կամ ինչ-որ խախտումների համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ամփոփելով դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական բարեփոխումների արդյունքներն՝ ասաց «Այո»-ի շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Իբրեւ շտաբի ղեկավար՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե ամեն ինչ արել են, որ արդար ընտրություններ լինեն: Խնդիրներ կան`թող դիմեն պատկան մարմիններին:

Aravot.am-ի հարցին, որ բավական կոշտ գնահատականներ են հնչեցրել նաեւ ԵԽԽՎ-ի եւ «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի» դիտորդները, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Քննարկում ենք: Դա այդպես չի: Ես տեղյակ եմ, որ ԱԺ-ի պատասխանատուներն աշխատում են իրենց հետ: Արդյունքների մասին առաջիկա 2-3 օրերի ընթացքում կտեղեկացնենք»:

Մեկ այլ հարցի, որ հանրաքվեի արդյունքները դեռ վերջնական չամփոփված, նախօրեին Սերժ Սարգսյանն «ակնհայտ իրականություն» է համարել խորհրդարանական համակարգը, վարչապետն ասաց, որ ԿԸՀ-ի հայտարարած արդյունքների եւ առկա դիմում- բողոքների համամասնությունը հուշում է, որ վերջնական արդյունքները չեն կարող էականորեն տարբերվել: Ինքն էլ, իր եւ շտաբի աշխատանքից գոհ է:

Հովիկ Աբրահամյանը մոնտաժված է համարում ընտրակաշառքներ բաժանելու մասին համացանցում առկա տեսանյութերը. «Դուք խոսում եք չստուգված փաստերի մասին: Կստուգվեն, կպարզվեն, մեղավորները կպատժվեն»:

Սերժ Սարգսյանի`2018-ից հետո վարչապետ դառնալու հավանականության մասին հարցին էլ Հովիկ Աբրահամյանը ասաց`«Երբեք մի ասա երբեք»`հիշեցնելով, որ նախագահը հայտարարել է`մինչեւ իր պաշտոնավարման վերջին օրն աշխատելու է:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031