Լրահոս
Օրվա լրահոսը

Գործի է դրվել կեղծարարության ողջ մեքենան. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 08,2015 13:02

Որեւէ մեկը չէր սպասում, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն ընթանալու է առանց լուրջ խախտումների ու կեղծարարության։ Որեւէ մեկը չէր կարող ենթադրել, որ Սերժ Սարգսյանը ընտրության է գնում հանուն թափանցիկ, ազատ ու արդար ընտրությունների, հանուն նրա, որ ապացուցի՝ Հայաստանը չի սպառել ինքն իրեն եւ դեռ վաղ է մտածել, թե այլեւս հայրենիք չունենք։ Այն, ինչ կատարվեց դեկտեմբերի 6-ին եւ այն, ինչ հաջորդեց դրան, կանխատեսելի էր։ Անակնկալներ չգրանցվեցին մեծ հաշվով. Սերժ Սարգսյանն ու նրան աներկբա ենթարկվող կրիմինալ տարրերը կեղծեցին հանրաքվեն՝ երկրի գլխավոր օրենքը։ Եվ այստեղ խնդիրը Սահմանադրության բովանդակությունը չէ, այլ այն վերաբերմունքն, որն ի ցույց դրվեց այս գերկարեւոր փաստաթղթի նկատմամբ։

Հանրապետության  բազմաթիվ տարածքներում իրականացվել են լցոնումներ, կեղծվել են վերջնական արձանագրությունները, մարդկանց ընտրակաշառքով տեղամասեր են բերել քվեարկելու, ծեծել-ահաբեկել ու կաշառել են դիտորդներին ու հանձնաժողովի անդամներին, խոչընդոտել են լրագրողների աշխատանքը։ Մի խոսքով՝ գործի է դրվել կեղծարարության ողջ մեքենան, իսկ դատախազությունը, ոստիկանությունն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները ականջներն ու գլուխները կախած հետեւել են ողջ գործընթացին՝ երբեմն-երբեմն հայտարարելով, թե բա ժողովուրդ ձեր բարձրացրած աղմուկը ապացույցներ չունի կամ էլ դուք ապատեղեկատվություն եք տարածում էս նեղ մաջալին։

Գյումրիում, Հրազդանում, Կապանում դիտորդները ահազանգել են քվեատուփերի լցոնման մասին։ Մի բան, որ ահագին ժամանակ չէր եղել Հայաստանում։ Կրկնակի քվեարկությունների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել Շենգավիթ եւ Էրեբունի համայնքներում։ Հանրապետության ողջ տարածքում համատարած է եղել այն երեւույթը, երբ մարդը գնացել է տեղամաս ու հայտնաբերել, որ իր ու իր ընտանիքի անդամների փոխարեն արդեն քվեարկված է։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031