ԱԺ այս քառօրյայի օրակարգում է Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը:
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ ՎՊ կայքում տեղեկատվություն է տեղադրվել, որ Վերահսկիչ պալատի նախագահը Արաբական երկրներում է, ինչ-որ գագաթնաժողովի է մասնակցում, գործուղման մեջ է. «Եթե այս համընկնումը պատահական է կամ այնպես է արված, որ ՎՊ նախագահը, ի հեճուկս ԱԺ կանոնակարգ օրենքի, չգա ԱԺ եւ զեկուցմամբ հանդես չգա, ես կոչ եմ անում եւ ուզում եմ հավաստիանալ, որ նա ներկայանալու է քննարկմանը, իսկ եթե գործուղման մեջ է, թող նա գա, որ մենք սահմանված կարգով հնարավորություն ունենանք քննարկել: Որովհետեւ Կանոնակարգը նախատեսում է, որ հիմնական զեկուցմամբ պետք է հանդես գա ՎՊ նախագահը»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Եղավ, կճշտենք»:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՎՊ տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները մեծ աղմուկ բարձրացրեցին, թե ուր է Իշխան Զաքարյանը: Նրա փոխարեն հաշվետվությունն ԱԺ-ում ներկայացնում էր խորհրդի անդամներից մեկը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ