Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է շտապել Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 08,2015 12:52

«Մյուս բոլոր քայլերն էլ ենք միասին անելու ու միասին ենք մեր սերունդներին թողնելու արդյունավետ պետություն»,- դեկտեմբերի 7-ին ամփոփելով սահմանադրական հանրաքվեի պաշտոնական արդյունքը՝ հայտարարել է Սերժ Սարգսյանը, նախագահական նստավայրում ընդունելով մի շարք գործիչների, պաշտոնյաների: Սերժ Սարգսյանի քայլում առաջին հերթին ուշադրություն է գրավում նրա արագ արձագանքը հանրաքվեին և հրապարակված, դեռևս նախնական արդյունքին:

Մեծ հաշվով, դեռևս չի եղել արդյունքի վերջնական ամփոփում, սակայն Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ արդեն փաստ է խորհրդարանական կառավարման մոդելի ընդունումը: Ինչպե՞ս կարող է փաստ լինել, եթե խոսքը դեռևս նախնական արդյունքի հրապարակման մասին է, և ԿԸՀ-ն չի ամփոփել հանրաքվեի արդյունքը վերջնական տվյալներով: Խնդիրն, իհարկե, այն չէ, որ վերջնական արդյունքը կտարբերվի նախնականից, ու պարզ է, որ սպասումը լինելու էր ձևական: Սակայն խնդիրը տվյալ պարագայում այն էր, որ գոնե ձևական առումով կարող էր պահպանվել տրամաբանությունն ու խորհրդարանական կառավարման մոդելը կատարված փաստ կարող էր համարվել վերջնական արդյունքի հրապարակումից հետո:

Ուրեմն ինչու՞ է Սերժ Սարգսյանը ցուցաբերել այդ շտապողականությունը և շնորհակալություն հայտնել հանրաքվեի համար այն թիմին, որն աշխատել է դրա ուղղությամբ «ուս ուսի»: Կա՛մ հանրաքվեի ընթացքը, միաժամանակ ընդդիմադիր ամուր շարժման բացակայությունը Սերժ Սարգսյանին այնպիսի ինքնավստահություն է հաղորդել, որ նա այլևս կարիք չի տեսնում անգամ ձևական ժամկետները պահպանելու հարցում, կա՛մ էլ Սերժ Սարգսյանը չնայած ձեռք բերված արդյունքին, այնուամենայնիվ տեսել է որոշակի տագնապալի գործընթացներ և հարկ է համարել անհապաղ արձագանքել՝ այսպես ասած զգոնությունը չթուլացնելու համար:

 

 Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031