Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վարույթ է ընդունել Պ. Հայրիկյանի պահանջը հանրաքվեի մասին. «Ա1+» (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 08,2015 12:50

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վստահ է, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցածը հանրաքվե հասկացությունից շատ հեռու էր՝ սկսած գաղափարից, վերջացրած՝ արդյունքների նկարչությամբ. «Սա հակասահմանադրական գործողություն էր: Քաղաքական դաշտը մեզ թիկունք չկանգնեց, որպեսզի երկու ամիս առաջ կասեցնեինք այս գործընթացը: Հինգ օր առաջ միայն «Նոր Հայաստան» շարժումը համաձայնեց մեզ հետ, որ կասեցումը նույնպես պետք է մտներ պայքարի նպատակների մեջ»:

ԱԻՄ առաջնորդը դիմել է դատարան՝ հանրաքվեի գործընթացն անօրինական դարձնելու պահանջով, եւ, ինչպես նա նշեց, երեկ վերաքննիչ դատարանը գործը վարույթ է ընդունել:

Գործիչը կարծում է, որ այս իրավիճակում բոլոր հարցերը պետք է լուծել իրավական ճանապարհով. «Պոռոտախոսների բանակ ունենք, որոնք ասում են, թե հաղթել ենք Ադրբեջանի հետ պատերազմում, բայց քանի դեռ չկա հայ-ադրբեջանական հարաբերությունների հստակություն, դա ասելը պոռոտախոսություն է»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031