Խնդիրն այն է, որ Հայաստանում իշխանությանը տիրացած մարդկանց խումբը պրոբլեմ չունի, որովհետեւ կարողանում է շատ արդյունավետ օգտագործել իր ռեսուրսները, իսկ ահա ընդդիմությունը շատ լուրջ պրոբլեմ ունի՝ չի կարողանում առկա ռեսուրսներն օգտագործել։
Տեսեք՝ Երեւանում առնվազն 200 հազար մարդ «ոչ» է ասել սահմանադրական փոփոխություններին, ընդ որում՝ «ոչ» է ասել ոչ թե այն պատճառով, որ զզվում է կառավարման խորհրդարանական համակարգից, այլ որովհետեւ դեմ է այս իշխանություններին։
Բայց ընդդիմությունը հանրահավաքներ է կազմակերպում, եւ այդ 200 հազարի հազիվ մեկ տոկոսն է դուրս գալիս փողոց։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այդ մարդիկ կամ հանրահավաքային պայքարին չեն հավատում, կամ դրա առաջնորդներին: Մինչդեռ փաստն այն է, որ Հայաստանում ոչ պայքարի ուրիշ ձեւ կա, ոչ էլ ուրիշ առաջնորդներ։
Նման իրավիճակներում (երբ իշխանությունները ժողովրդի հետ ինչ ուզում՝ անում են) շատերը խորհուրդ են տալիս «թուլանալ եւ փորձել հաճույք ստանալ», ու հարյուր հազարավոր մարդիկ հենց այդպես էլ անում են՝ մասնակցում են ընտրակեղծիքներին, կաշառք են վերցնում կամ ընդհանրապես չեն մասնակցում քվեարկությանը, ուրիշները թողնում-փախչում են (ինչպես վերջին տարիներին արտագաղթած 300 հազարը) եւ այլն։ Մինչդեռ ռեսուրսը կա՝ միայն Երեւանում 200 հազար մարդ «ոչ» է ասել, ու եթե այդ մարդկանց կեսի կեսն էլ դուրս գա փողոց՝ իրավիճակը կտրուկ կփոխվի։ Իսկ առանց դրա ոչինչ չի ստացվի։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում