Դեկտեմբերի 5-ին Դուբլինի կենտրոնական տաճարներից մեկում՝ Քրայսթչըրչում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն։
Ելույթներով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Իռլանդիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Դիարմուդ Մարտինը, ինչպես նաև Իռլանդիայի բողոքական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ինչպես նաև Դուբլինում ՀՀ պատվո հյուպատոս Օհան Երգայնհարսյանը, Իռլանդիայում գործող այլ եկեղեցիների, իռլանդահայ համայնքի ներկայացուցիչներ։
Արարողության ավարտին տաճարի բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն։ Խաչքարն օրհնեցին և Սուրբ մեռոնով օծեցին Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը։
Կարդացեք նաև
Հայոց ցեղասպանությանը նվիրված այս հուշարձանը առաջինն է Իռլանդիայում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ