Սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պատահում, որ Սյունիքում ընտրությունների արդյունքները մշտապես հօգուտ իշխանությունների են լինում, այն էլ՝ ակնհայտ առավելությամբ։
– Դուք դա վա՞տ եք համարում։ Կարծում եմ, շատ լավ է, որ սյունեցին պետականամետ է։ Բոլոր ընտրություններին էլ ակտիվ մասնակցում են սյունեցիները և իրենց խոսքն են ասում։
– Փաստորեն, այդ «խոսքը» միայն իշխանությա՞ն «ականջին» է հաճելի։
– Եթե լավ որոշում է լինում, սյունեցին միշտ էլ դրան կողմ է քվեարկում։
Կարդացեք նաև
– Թե՞ Սուրեն Խաչատրյանի «շնորհիվ» է բոլոր ընտրություններում Սյունիքն այդպիսի «փայլուն» արդյունք արձանագրում։
– Ընդհանրապես հաղթանակը մի մարդով չի լինում։
– Պարոն Կարապետյան, Դուք թերագնահատո՞ւմ եք Սյունիքի «տեր ու տիրակալին»։
– Հաղթանակը միասնական է լինում։ Սյունիքում էլ է այդպես եղել։
– Փաստորեն, ձեր մարզում մարդիկ օրուգիշեր փառք են տալիս Աստծուն, որ այսպիսի իշխանությո՞ւն ունեն։
– Վատ չէ, որ ժողովուրդը վստահում է իշխանությանը։ Դա, իհարկե, մեծ պատասխանատվություն է դնում իշխանության վրա։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում