Հայաստանում ռուսական ավիացիոն «Էրեբունի» ռազմաբազան համալրվել է 7 ժամանակակից «Մի-24Պ» տեսակի հարվածային եւ «Մի-8ՄՏ» տեսակի տրանսպորտային ուղղաթիռներով: Այս մասին, ըստ «Ria»,-ի, հաղորդել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Մինչեւ այս տարվա վերջ ուղղաթիռների եւս մեկ խմբաքանակ կմատակարարվի: Ուղղաթիռները տեղակայված են ավիամիավորման հատուկ հարմարեցված կայանատեղերում «ՄիԳ-29» ռմբակոծիչների կողքին: Ավիացիոն միջոցների հավաքումը կանցկացվի մեկ ամսվա ընթացքում, ինչից հետո օդաչուները կսկսեն պլանային թռիչքներ իրականացնել»,- ասվում է հաղորդագրությունում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ