«168 ժամի» զրուցակիցն է Ռուսաստանի Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կռիլովը
-Սա այս պահին ամենաքննարկվող հարցերից մեկն է՝ ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Սերժ Սարգսյանը և ինչպե՞ս կվերահսկի իշխանությունը, եթե դա էր այս բարեփոխումների նպատակը։ Դո՞ւք ինչ եք կարծում այս մասին։
– Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողը ներկայիս նախագահն էր։ Եթե նա ցանկանար հեռանալ իշխանությունից, նա կարող էր չանցկացնել այդ բարեփոխումները և, ներկայիս Սահմանադրության համաձայն՝ հեռանալ 2018թ. իր պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո։ Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչների այն շարքին է դասվում, որոնք հեռանում են իշխանությունից միայն այն դեպքում, եթե դրանից բացարձակապես հնարավոր չէ խուսափել այնպիսի պատճառներով, որոնք իր համար անհաղթահարելի բնույթ են կրում։
– Ինչպիսի՞ն է Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում։
Կարդացեք նաև
– Մոսկվայի նախընտրությունները՝ ՀՀ ներկայիս նախագահի և ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միջև առկա առճակատման պայմաններում, ակնհայտ են։ Մոսկվան չի իդեալականացնում Սերժ Սարգսյանի ֆիգուրն ու արդյունքները, սակայն իր ընտրությունն ակնհայտորեն ներկայիս ընդդիմության օգտին չէ։
Ի դեպ, ՀՀ երրորդ նախագահի քաղաքական հեռանկարները կախված չեն լինելու Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից նրան տրվող աջակցության մակարդակից։ Դրանք կախված են լինելու հայկական քաղաքական շախմատի նրա խաղից։ Այդ խաղում ներկայիս նախագահը գերազանցեց իր հակառակորդներին։ Բայց վերջին հաշվով, ամեն ինչ որոշելու է ո՛չ հայկական քաղաքական շախմատը, և ո՛չ էլ արտաքին ուժերի դերակատարությունը։ Երրորդ նախագահի քաղաքական հեռանկարները կախված են լինելու, առաջին հերթին՝ Հայաստանի սուր սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու ուղղությամբ ծրագիր կյանքի կոչելու՝ նրա ունակությունից։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում