Ամիսներ առաջ «Վիտամին» հումորային ակումբը փակվեց, եւ խմբի տղաները ցրվեցին՝ իրենց գործունեությունը ծավալելով ամենատարբեր նախագծերում։ «Ժողովուրդ»-ը ակումբի նախկին անդամ Արամ MP3-ից հետաքրքրվել է, թե բացի երգչի իր կարիերայից՝ ուրիշ ինչով է զբաղված վերջինս «Վիտամին»-ի գործունեության դադարից հետո։
Նա մեզ տեղեկացրեց, որ նկարահանվել է նոր ռոմանտիկ կատակերգությունում, որի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է. «Ես առաջին անգամ նկարահանվել եմ ֆիլմում, այսինքն՝ հանդիսատեսը կտեսնի իմ դեբյուտը։ Կատակերգությունը մեծ էկրան կբարձրանա փետրվարի 19-ին։ Այնտեղ ես մարմնավորել եմ մի մարդու, ով հանկարծակի դարձել է ՀՀ նախագահ։ Կարծում եմ՝ հետաքրքիր է ստացվել. այս սցենարով ֆիլմ Հայաստանում դեռ չի նկարահանվել։ Իմ կերպարի միջոցով, հումորային լուծումներ կիրառելով՝ փորձել ենք ցույց տալ, թե ինչ կլիներ, եթե սովորական քաղաքացին դառնար նախագահ։ Կարծում ենք՝ բոլոր մարդիկ էլ երբեւէ ունեցել են նման ցանկություն, թեկուզ մանկական երազանք, ուստի հետաքրքիր է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, երբ այդ հնարավորությունը արդեն ընձեռվել է»,- մեկնաբանեց Արամ MP3-ը։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում