ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը համոզված է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները կեղծվել են։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա հայտարարեց, թե ընդդիմության մի հատվածի այն հայտարարությունները, թե պետք էր բոյկոտել հանրաքվեն, ճիշտ չէր:
«Գոնե եթե մի 200 հազար մարդ գար, կմասնակցեր, տեղ կունենայինք խոսելու, արդեն հոգնել ենք այդ բթամտությունից, ասում էինք՝ միակ ելքը գնալ ու ոչ ասելն է, չեմ ասում՝ դա կփրկեր իրավիճակը, բայց դա մեր խոսելու տեղը կավելացներ, մարդիկ կարողացել են թվերը ստեղծել»,- ասաց Բագրատյանը։
Ապագայի նկատմամբ նա առանձնապես հույսեր չունի։ «Պետք է փորձենք փող ճարել, աշխատել, բերել ջեբներս փող դնենք, ընդդիմություն ստեղծենք, որ 2017 թվականի մայիսին էլի գնանք, նոր կեղծումներ տեսնենք, ի՞նչ անենք, էսքան բան արեցինք, ի՞նչ օգուտ ստացանք»,- վրդովված հայտարարեց նախկին վարչապետը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում