Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք ընտրատեղամասերում «ոչ»-ը 0 ձայն է ստացել

Դեկտեմբեր 08,2015 11:44

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացիկ արդյունքների նախնական ցուցանիշն ըստ տեղամասերի:

Տվյալների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ 1997 տեղամասերից մի քանիսում հանրաքվեին մասնակցած քաղաքացիները միայն «այո» են քվեարկել:

Օրինակ՝ Ռուբիկ Աբրահամյանի ղեկավարած Արարատի մարզի Վարդաշատ համայնքում տեղակայված 18/48 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցած 143 հոգուց քվեարկել է 127-ը եւ բոլորն «այո» են ասել Սահմանադրական փոփոխություններին:

Վայոց Ձորի մարզի (մարզպետ Հարություն Սարգսյան) Գնդեվազ համայնքում տեղակայված 39/53 ընտրատեղամասում ընտրության մասնակցելու իրավունք ունեցող 645 անձանցից 513-ը կողմ են արտահայտվել իշխող կուսակցության նախաձեռնած բարեփոխումներին: 4 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:

Միայն «այո» ասած ընտրատեղամասերն ամենաշատը Սուրիկ Խաչատրյանի ղեկավարած Սյունիքի մարզում են: Ուսումնասիրության արդյունքում արձանագրեցինք 6 այդպիսի տեղամաս:

Այս մարզի Ներքին Խնձորեսկ համայնքում տեղակայված 37/30 ընտրատեղամասում գրանցված 845 հոգուց 823-ն են մասնակցել քվեարկության եւ բոլորն «այո» են քվեարկել: 1 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել: 37/43 ընտրատեղամասում (Քաշունի համայնք) գրանցված 20 հոգուց 18-ը մասնակցել եւ «այո» են քվեարկել:

Թանհատ համայնքում տեղակայված 37/56 ընտրատեղամասում գրանցված 38 հոգուց 22-ը կրկին մասնակցել եւ «այո» են քվեարկել: Նույն պատկերն է Գորիս ՔԿՀ-ում (37/77). բոլոր ազատազրկվածներն «այո» են ասել:

Խնդրանզում տեղակայված 38/31 ընտրատեղամասում հանրաքվեին մասնակցել են 43 հոգի. 42-ն «այո»-ի օգտին են քվեարկել, 1 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել: Իսկ Գուդեմնիսի 38/69 ընտրատեղամասում հանրաքվեին մասնակցած 28 անձինք միաձայն կողմ են արտահայտվել խորհրդարանական կառավարման համակարգին:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031