Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ Ռուբեն Հովսեփյանի՝ Երեւանի կենտրոնում քվեարկել են Փարաքարի բնակիչները. «Հրապարակ»

Դեկտեմբեր 08,2015 10:46

Գրող Ռուբեն Հովսեփյանը քվեարկել է նույն ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է Սերժ Սարգսյանը։ Ասում է՝ երբ շենքի մի քանի բնակիչների հետ կանգնած է եղել հերթի մեջ, մի ամբողջ շարք անծանոթ դեմքեր է նկատել, մինչդեռ նույն թաղամասի մարդիկ գոնե դեմքերով իրար ճանաչում են։ «Իրար հետ խոսում էինք ու ասում՝ էս ի՞նչ տարօրինակ դեմքեր են, հետո, երբ մոտեցանք սեղանին, պարզվեց, որ նրանք բոլորը Փարաքարից են, ու ամեն մեկի ձեռքին մի գրություն կար։ Մի ամբողջ բրիգադ էր դա, չգիտեմ՝ շինարարական բրիգադ էր, գործարանում էին աշխատում, ինչ էին անում… ամեն դեպքում, այդպիսի մի տարօրինակ բան կար։ Փարաքարն այդքան հեռու չէ, կարող էին եւ այնտեղ ընտրել, բայց եկել այստեղ էին ընտրում՝ չգիտես թե ինչու…»,- ասաց Հովսեփյանն ու նկատեց, որ չի հավատում հրապարակված այդ թվերին։- Գուցե «այո»-ն էլի հաղթեր, բայց… ես չեմ հավատում ոչ թե արդյունքին, այլ թվերին, ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ, անպայման խախտումներ եղել են, նկարահանումներ եղել են, մի խոսքով՝ ամեն ինչ եղել է, բայց քանի որ ինքս հետաքննող չեմ եւ չեմ բռնացրել ոչ մեկի, իմ տպավորությունն եմ ասում, մի 20-30 հոգի էին՝ սուսիկ-փուսիկ կանգնած, եւ բոլորը Փարաքարից էին»։

Ինչ վերաբերում է մարդկանց հուսահատությանը, ապա ժողովրդի մեջ դա արդեն կա՝ ելնելով բոլոր ընտրությունների փորձից։ «Մենք շատ ենք ժողովրդին քծնում, երբ պետք է լինում, ասում ենք՝ մեր ժողովուրդը… բայց մեր ժողովուրդն է, չէ՞, այս ամեն ինչն անում։ Ի վերջո, եթե իշխանությունն ուզում է «այո» լինի, եւ «այո» է անում, ժողովրդի միջոցով է անում, չէ՞։ Այդ բոլոր խախտումները, որ ցույց էին տալիս, ում միջոցով էին անում, հո Լուսնից չե՞ն գալիս այդ մարդիկ, Փարաքարն էլ է, չէ՞, մեր ժողովուրդը, մեր հայերը չե՞ն, այդ փողերը, որ բաժանում են, դրանք վերցնող կա, չէ՞՞ Բաժանող ասենք թե կա, բայց վերցնողն է կարեւոր, որովհետեւ վերցնում է ու դրա դիմաց ինչ-որ գործ է անում։ Այդ բոլոր բաները, որ տեսնում եմ, մեր ժողովրդի վրա էլ վստահ չեմ։ Ես ոչ թե իշխանության, ընդդիմության վրա վստահ չեմ, այլ մեր ժողովրդի վրա։ Մի խոսքով, շողուլից ընկել է ժողովուրդը»,- իր խոսքը եզրափակեց Հովսեփյանը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031