Դեկտեմբերի 6-ի վաղ առավոտից Էրեբունի վարչական շրջանում ընտրակաշառք բաժանելու մասին ընտրողների բազում ահազանգերի, գողականների կուրացիայի եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Էրեբունուց պատգամավոր ընտրված Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի հետ։
– Վաղ առավոտից ահազանգեր էինք ստանում, որ Էրեբունիում ընտրակաշառք է բաժանվում, որը կապում էին Ձեր անձի հետ։
– Եթե փող են բաժանում, թող բռնեն, դրանք ախմախ խոսակցություններ են։
– Նույնիսկ թվեր էին ասում, որ հանրաքվեի համար 70 միլիոն դրամ եք բաժանել։
Կարդացեք նաև
– Տո, մեկը լինի ինձ տա նման գումար, ես փող ունե՞մ։ Չկա այդպիսի բան, եթե կա, թող իրավապահները զբաղվեն։ Ընդհանրապես, Էրեբունիում ես առանձնապես ակտիվ չեմ։
– Ինչո՞ւ, ընտրությանը չե՞ք մասնակցել։
– Մասնակցել եմ եւ ընտրել եմ հանուն հայրենիքի, բայց կրկնում եմ՝ ես մեր համայնքում այնքան էլ ակտիվ չեմ, որովհետեւ մեր համայնքն է, ոնց որ մենք նախօրոք մեր հարցերը մեր ժողովրդի հետ լուծում ենք, էլի, ու ակտիվանալու կարիքը չկա։ Հիմա մի հատ հրահանգում ենք, ու ամեն ինչ նորմալ իր հունով գնում է։ Իսկ էդ փող բաժանելը ստից խոսակցություններ են։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում