Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թիվ ութ ընտրատարածքի չորս տեղամասերում վերահաշվարկ կատարելու դիմում է ներկայացրել նաեւ «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը:
Նա Aravot.am-ին ասաց, որ վերահաշվարկի ներկայացված որոշ տեղամասեր համընկել են ՀԱԿ-ի ներկայացրած տեղամասերի հետ. «Որովհետեւ տեղեր կան, որ միասին ենք համագործակցել: Վաղը կպարզեմ, թե որ տեղամասերն են մեր ու ՀԱԿ-ի ներկայացրած համընկել»:
Անահիտ Բախշյանի խոսքով, վերահաշվարկի ներկայացրած տեղամասերից մեկն էլ հայտնի 8/27-ն է, որտեղ, Հանձնաժողովի նախագահը բռնությամբ խոչընդոտել է դիտորդի աշխատանքը եւ այլ ընտրակեղծիքներ կատարել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ