Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տրված է

Դեկտեմբեր 07,2015 20:11

ԵՄ-ն և Հայաստանն այսօր մեկնարկեցին նոր իրավական շրջանակի շուրջ բանակցությունները երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով: Բանակցությունների մեկնարկը տրվեց Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի և Հայաստանի Արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի  կողմից:

«ԵՄ-ն և Հայաստանի համատեղ արժեքները և լուրջ հանձնառությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության նկատմամբ նոր համաձայնագրի հիմք են», ասաց բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: «Այն բարենպաստ պայմաններ կստեղծի համագործակցությունն համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտն ու բնապահպանությունը,  և նաև առևտրի և ներդրումների և տեղաշարժի ընդլայնման նոր հնարավորություններ կբացի մեր քաղաքացիների համար», հավելեց նա:

Ապագա համաձայնագիրը կփոխարինի 1999 թվականից  գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը վերստին  կսահմանի ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ վերջերս վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականության  և Արևելյան գործընկերության  ավելի լայն շրջանակներում:  Այն նաև հնարավորություն է ընձեռում փակելու 2013 թվականին հաջորդող անորոշությունների փուլը, երբ ԵՄ-Հայաստան ԱԱ/ԽՀԱԱԳ բանակցություններն այլևս անհնարին դարձավ ամփոփել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու վերաբերյալ Հայաստանի որոշման հետևանքով:

Բանակցությունների մեկնարկը հաջորդում է համընդգրկուն  համաձայնագրի նպատակով ոլորտների համատեղ ուսումնասիրության հաջող իրականացմանը, որն ընդգրկելու է  քաղաքական, տնտեսական, և ոլորտային համագործակցություն և հաշվի է առնելու Հայաստանի միջազգային պարտավորությունները:  Կողմերի միջև բանակցություններն այժմ առաջ կընթանան ողջ ներուժով:

ԵՄ Պատվիրակություն Հայաստանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031