ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը Aravot.am-ին ասաց, որ արդեն դիմել են Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թիվ ութ ընտրատարածքի չորս տեղամասերում եւ յոթերորդ ընտրատարածքի երեք տեղամասերում վերահաշվարկ կատարելու համար: Ութերորդ ընտրատարածքի տեղամասերից մեկում ՀԱԿ-ը պահանջում է անվավեր ճանաչել արդյունքները:
«Մեր նպատակը վերահաշվարկ անելն է, որ տեսնենք՝ հաշվարկի ժամանակ ինչ է իրականում կատարվել»,- ասաց պարոն Խաչատրյանը:
Նա ասաց, որ ՀԱԿ հանձնաժողովականները ականատես են եղել ամենատարբեր ընտրախախտումների. «Ամենակոպիտ կերպով են լցոնումներ արել: Լույս անջատել է եղել, հանձնաժողովի անդամն է հիվանդացել, բայց իհարկե, մենք գիտենք՝ սրա նպատակն է եղել կեղծելը»:
Պարոն Խաչատրյանի խոսքով, հետագայում այլ տեղամասերում վերահաշվարկ կատարելու պահանջ կներկայացնեն. «Այն տեղամասերում, որտեղ արդեն քվեարկության ժամանակ են խախտումները եղել՝ սկանդալային պատմություններով»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ