Դեկտեմբերի 4-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում մասնակցեց “Business International” կազմակերպության նախաձեռնած «Նոր Մետաքսյա ճանապարհ» խորագրով մրցանակաբաշխությանը:
Նշյալ մրցանակաբաշխությունը կազմակերպվում է գերմանական և արտասահմանյան մանր և միջին բիզնեսի այն ներկայացուցիչների համար, որոնք մեծ ներդրում են ունեցել Եվրոպայի և Ասիայի միջև գործարար կապերի ամրապնդման գործում:
Առաջին անգամ անցկացվող մրցանակաբաշխությանը գլխավոր մրցանակի համար ներկայացվել են մի շարք հայկական ընկերությունների թեկնածությունները, որոնց թվում էին «Թերմոռեքս», «Ava Shoes», «Էլբատ» և «Յունիտրանսֆեր» ընկերությունները: Արդյունքում ժյուրին հատուկ մրցանակ շնորհեց «Ava Shoes» ընկերությանը: Վերջինս Հայաստան վերադարձած սիրիահայերի կողմից հիմնադրված կոշիկի արտադրության փոքր գործարան է, որն իր գործունեության կարճ ժամանակահատվածում կարողացել է բազմաթիվ գործընկերներ ձեռք բերել միջազգային շուկայում:
ՀՀ ԱԳՆ