Դեկտեմբերի 7-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղկեպսակ և ծաղիկներ զետեղեցին Մոսկվայի ՀԱԵ վանական համալիրի տարածքում գտնվող հուշակոթողի դիմաց` ի հիշատակ 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի:
Վանական համալիրի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում տեղի ունեցավ նաև մոմավառություն:
ՀՀ ԱԳՆ