Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներում չընդգրկվելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքն իրացնելու նպատակով դատարան է դիմել 3 քաղաքացի, որոնց դիմումները բավարարվել են:
ԱՎՎ տարածքային անձնագրային ծառայությունների կողմից քվեարկելու իրավունք ունեցող 146 քաղաքացիների տրվել են անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթեր կամ ժամանակավոր վկայականներ:
6 քաղաքացու տրվել են տեղեկանքներ՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար:
ԱՎՎ «Թեժ գիծ» է զանգահարել 39 քաղաքացի. 37-ի հարցումները կրել են տեղեկատվական բնույթ և տրվել են սպառիչ պատասխաններ, 2 ահազանգ առընչվել է ընտրացուցակների անճշտություններին. տրվել են պարզաբանումներ:
ՀՀ Ոստիկանություն