Լրահոս
Օրվա լրահոսը

16 ահազանգ ուղղորդվել է ՀՀ ԿԸՀ հանձնաժողով՝ հետագա ընթացքը լուծելու համար

Դեկտեմբեր 07,2015 18:40

2015 թ. դեկտեմբերի  6-ին  հանրաքվեի ընթացքին հետևող ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, վստահված անձանցից, դիտորդներից ոստիկանությունում ստացվել և ուսումնասիրվել է 268 ահազանգ. 16-ը՝ «Թեժ գծով», իսկ 252-ը` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ:

Ահազանգերը հիմնականում վերաբերել են քվեարկելուն ուղղորդելուն (35), այլ անձի փոխարեն քվեարկելուն (32), ընտրատեղամասերում կուտակումներին (28), ընտրակեղծիքներին (24), դիտորդների աշխատանքը խոչընդոտելուն (20), լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն (18), կրկնակի քվեարկությանը (17), ընտրացուցակների ճշգրտմանը (15), ձև 9 տեղեկանքով քվեարկելուն (14), ընտրատեղամասերում վստահված անձանց թվաքանակի խախտումներին (9), ընտրակաշառքի փորձին (8), բռնությանը կամ ծեծին (7) քարոզչություն կատարելուն (5),  վստահված անձանց հասցեին տրված սպառնալիքներին (4), բաց քվեարկությանը (2), հարկադրանքին (2), 28-ը՝ այլ խախտումների:

Նշված ահազանգերից 178-ով ոստիկանության  տարածքային ստորաբաժանումների կողմից  նախապատրաստվում  են  նյութեր, այդ թվում՝  48-ն  ուղարկվել  է  նախաքննական  մարմին՝  հետագա  ընթացքը որոշելու  համար,  որոնցից  2-ով  արդեն  իսկ  հարուցվել  են  քրեական գործեր,  90-ով կատարվում են ստուգումներ, 16 ահազանգ ուղղորդվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հետագա ընթացքը լուծելու համար:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031