Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարանում քիչ առաջ հրապարակվեց Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և Սյուզան Սիմոնյանի դատական գործի դատավճիռը: Դատարանը բավարարեց հայցվորի պահանջը: Այն է՝ պարտավորեցնել «Հրապարակին» հերքել և կայքից հեռացնել դատական գործի քննման առարկա դարձած հրապարակումը:
Դատական նիստին «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչ չէր ներկայացել:
Հիշեցնենք, Ռուզաննա Խաչատրյանը պահանջում էր հեռացնել «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը համացանցից եւ հերքել «իրականությանը չհամապատասխանող» փաստերն ու զրպարտող տեղեկությունները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Էս որ թվի Ռուզիկի նկար եք դրել, Առավոտի էս նյութը սարքողը երևի չի տեսել էս կնոջն իրականում