«Միացեք, միացեք», «Հեռացիր», «Ազատ, անկախ Հայաստան», «Դուրս եկեք փողոց, հերիքա տներում հետևեք, թե ինչպես են կործանում ձեր երկիրը», «Երկրում հեղափոխությունը սկսված է», «Մահ ռեժիմին». այս վանկարկումներով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը քիչ առաջ Ազատության հրապարակից սկսեց իր անհնազանդության երթը:
Առաջնագծում Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Զարուհի Փոստանջյանը, Պետրոս Մակեյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հմայակ Հովհաննիսյանն ու Վարուժան Ավետիսյանն են:
Ազատության հրապարակում հավաքված տասնյակ քաղաքացիները երթով անցնում են Թումանյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Ֆրանսիայի հրապարակով, Բաղրամյան պողոտայով, Մոսկովյան փողոցով, Կորյուն փողոցով, կլինեն ԿԸՀ-ի մոտ: Այնտեղից վերադառնալուց կանցնեն Աբովյան, Սայաթ- Նովա փողոցներով և կվերադառնան Ազատության հրապարակ՝ մասնակցելու ժամը 18.00-ին «ոչ»-ի ճակատի նախաձեռնած հանրահավաքին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ