Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել լրջագույն հանցագործություն»

Դեկտեմբեր 07,2015 17:44

ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հետեւյալ գրառումը. «Ես քվեարկել եմ Երևանում, Գրողների միության շենքում, որն ուներ երկու ընտրատեղամաս՝ 9/23 և 9/24: Կարծեմ՝ քվեարկել եմ 9/23-ում: Բնականաբար ասել եմ՝ ոչ:

Քվեարկության հատուկ գնացել էի ուշ երեկոյան, որպեսզի պատկերացում կազմեի օրվա ընթացքում քվեարկողների թվի և քվեարկության ընթացքի մասին՝ նաև հարցուփորձի միջոցով: Երբ սեղանի հետևում նստած հանձնաժողովի անդամը, մատյանի էջերը թերթելով, փորձում էր գտնել իմ անունը, նկատեցի, որ արդեն օրվա վերջում հազիվ 30 տոկոսն էր քվեարկել:

Այսօր նայում եմ պաշտոնական թվերը և տեսնում, որ իմ գնահատականը մոտավորապես ճիշտ էր: 9/23-ում գրանցված է եղել 1716 ընտրող, քվեարկել է 469-ը, որոնցից 103-ը՝ այո, 347-ը՝ ոչ: Իսկ 9/24-ում գրանցված է եղել 1360 ընտրող, քվեարկել է 497-ը, որոնցից 144-ը՝ այո, 328-ը՝ ոչ:

Ես համոզված եմ, որ ընդհանուր հանրապետությունում քվեարկության իսկական պատկերը հենց սա կլիներ, եթե չլինեին համատարած ընտրախախտումները:

Իհարկե, իմ եզրակացությունը չեմ կառուցում միայն այս ընտրատեղամասի արդյունքների վրա, այլ հիմնվում եմ երեկ և այսօր լրատվամիջոցներում և սոցցանցերում ներկայացված խախտումների տեսանյութերի, դիտորդների գնահատականների, բազմաթիվ լրագրողների և քաղաքացիների հետ իմ զրույցների վրա:

Ես կարծում եմ, որ դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել լրջագույն հանցագործություն, որի արդյունքում հայ ժողովուրդը զրկվել է Հայաստանի ապագային վերաբերող ամենակարևոր հարցի շուրջ իր կամքն արտահայտելու հնարավորությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031