Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է ՀՀ կառավարության ամենակարգին մարդու հրաժարականը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2015 17:37

«Բարև Հայաստան, պատրա՞ստ ենք պայքարի: Պայքարն ավարտ ունի, այո, ունի, դա՝ հաղթանակ»,- այս խոսքերով Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հանրահավաքը սկսեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մեկ րոպե հարգելով դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներին:

Նա հայտարարեց, թե երկար տարիներ անուններ չէր տվել՝ կարծելով, որ հայրենիքն ու հավատն են ամենից վեհ, բայց այսօր որոշել է անուններ հնչեցնել՝ նրանց բաժանելով ըստ խմբերի:

Առաջին խմբում Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն են, որոնց հրաժարականն է պահանջում Րաֆֆի Հովհաննիսյանը. «Պետական դավաճանության, ժողովրդի դեմ ահաբեկչության և հեղաշրջման տմարդի, վախկոտ փորձի համար այս խումբ մարդիկ պետք է հրաժարական տան»:

Երկրորդ խումբը մարզպետները, գյուղապետերն ու ՀՀԿ բազում ներկայացուցիչներն են. «Սուրեն Խաչատրյան և տարոսը մյուս մարզպետներին, գյուղապետերին ու քաղաքապետերին»:

Երրորդ խումբը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սամվել Ալեքսանյանն ու մյուսներն են: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ դիմել է զույգ գեներալներին՝ Գասպարյանին ու Հակոբյանին, որ իրենց պարտականությունների շրջանակներում ժողովրդին ներկայացնեն երեկվա պետական հեղաշրջման փորձի ողջ պատկերը, իրենք ունեն այդ ապացույցները:

Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ ՀՀ կառավարության ամենակարգին մարդուն. «Ո՞վ է ամենակարգին մարդը կառավարությունում, այդ մեկ լույսը ամբողջ խավարի մեջ կա: Իր անունը գեներալ Սեյրան Օհանյան է, հերոս մարդ, պարկեշտ, ընտանիքի հայր: Նա կարող էր դառնալ Հայաստանի հրաշալի նախագահ: Այն մարդը, որը իմ պատկերացմամբ կարող էր դառնալ ՀՀ նախագահ, մասնակցել է պետական հանցագործության՝ ուղարկելով ՀՀ հպարտություն հանդիսացող զինվորներին ստի քվեարկության, և ես պահանջում եմ Սեյրան Օհանյանի հրաժարականը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք այժմ անհնազանդության երթ են իրականացնելու և ժամը 18.00-ին կրկին վերադառնալու Ազատության հրապարակ՝ միանալով «Ոչ»-ի ճակատի հանրահավաքին՝ մեկ հարթակի, մեկ դրոշի ներքո, որից հետո իրենց ներկայացուցիչը կզեկուցի այս գիշերվա անելիքների մասին:

Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց քաղաքացիներին կասկածն իրենց մեջից հանել և տեղեկացրեց, որ ուրբաթ՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին Ազատության հրապարակում անցկացնելու են համազգային հանրահավաք՝ «սովորական պահանջով՝ Սերժ Սարգսյան, ժամդ լրացել է, խնայիր թոռնիկներիդ, երեխաներիդ: Պահանջելու ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031