Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միանգամից հարձակվեցին եւ բերման ենթարկեցին մեզ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2015 17:24

Դեկտեմբերի 6-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի բողոքի ակցիայի ընթացքում բերման են ենթարկվել ցուցարարներ Արտուշ Չիբուխչյանը, Արամ Մանուկյանը, Վահե Բաղդասարյանը, Մաքսիմ Սարգսյանը, Տիգրան Մազմանյան, Արսեն Չաչոյանը, Միքայել Նազարյանը և Կարո Ղուկասյանը:

Արամ Մանուկյանը Aravot.am-ին հայտնեց, որ բերման ենթարկելու պահին իրենք գտնվել են մայթի վրա, ոստիկանները առանց ինչ-որ իրավական պահանջ ներկայացնելու՝ բերման են ենթարկել. «Մենք ոչ մի ապօրինական գործողություններ թույլ չեն տվել մեզ: Կա տեսագրություն, որտեղ նրանք միանգամից հարձակվեցին մեզ վրա եւ բերման ենթարկեցին Կենտրոնի բաժին»:

Նա ասաց, որ ոստիկանության բաժնում նոր իրենց տեղեկացրել են, որ բերման են ենթարկել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը. «Դա իրականության հետ չի համապատասխանում, որովհետեւ եթե դիմում են օրինական պահանջով, ապա դա լսելի է դառնում, այդպիսի պահանջ մենք չենք լսել: Եվ ոչ ոք չի ներկայացել, ոչ ոք չի ներկայացրել հիմքը, մի անգամից հարձակվեցին եւ բերման ենթարկեցին մեզ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031