Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիմնանորոգված Ճամբարակի առողջության կենտրոնում լույս աշխարհ է եկել առաջին նորածինը

Դեկտեմբեր 07,2015 16:25

Օրեր առաջ վերաբացված Ճամբարակի առողջության կենտրոնում գրանցվել է առաջին ծնունդը: Դեկտեմբերի 6-ի առավոտյան լույս աշխարհ է եկել 26-ամյա Հասմիկ Բարսեղյանի երրորդ դուստրը: Նորածինը` Նարե Ղարեչյանն ունի 2 կգ 740 գր քաշ և 48 սմ հասակ: Առաջին ծնունդը մեծ ոգևորություն է առաջացրել նորաբաց առողջության կենտրոնի բուժանձնակազմի շրջանում:

Նշենք, որ Ճամբարակի առողջության կենտրոնը Գավառի բժշկական կենտրոնից հետո երկրորդ բուժհաստատությունն է Գեղարքունիքի մարզում, որը հիմնանորոգվել և արդիականացվել է:

Արդիականացված  այս կենտրոնը հնարավորություն է ընձեռում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակի տարածաշրջանի բնակչությանը որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ մատուցել տեղում` իրենց բնակավայրերին մոտ:

ՀՀ առողջապահության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031