Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ. «Եթե մեր երեխաները սոված են մնալու, մենք պատրաստ ենք ոչ միայն գնալ Սիրիա այլ`Աֆղանստան» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2015 15:52

«Բոլորս աշխատում ենք մեր երեխեքի հացի համար, իսկ մեր երեխաները, եթե սոված են մնալու, մենք պատրաստ ենք ոչ միայն գնալ Սիրիա այլ`Աֆղանստան: Մենք ուզում ենք ապրել հպարտ, լիարժեք ու մարդավարի»,- այսօր «Ինչպես նպաստել փախստականների ինտեգրմանը» համաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր «Էրեբունի պլազա» հյուրանոցում, ասաց սիրիահայ Շանթ Խայալեանը: Նա արդեն 3 տարի է Հայաստանում, բիզնես ունի. զբաղվում է օրգանական յուղերի, օճառների արտադրությամբ, սակայն ոչ մի կերպ չի կարողանում գործը զարգացնել, ընդլայնել, քանի որ չկան ֆինանսական միջոցներ, օգնող, աջակցող կազմակերպություն, որը դաշտին անծանոթ գործարարներին ուղղություն կտա:

«Մեզ ֆինանսավորեցին, աջակցեցին, երկու տարի անցավ, հիմի ժամանակն է առաջ գնալու համար: Մեզ պետք է մեկը, որ ասի` արի թեւդ մտնեմ այս կարկառուն դիքը միասին բարձրանանք, մինչեւ վերեւ, որ հասնենք, հետո դուք ազատ եք, այսինքն` մենակ կոշիկ տալով չէ, ու ասել դե բարձրացեք, ու մենք չիմանանք ինչպես բարձրանանք ու որտեղ կհասնենք: Ինչի համար են մարդիկ թողնում գնում Սիրիա, որովհետեւ այստեղ վարձով են ապրում, նրանց տարածքները վարձով են:

Որպեսզի մենք կարողանանք գոյատեւել եւ մեր մտքի որդը դուրս հանենք, որ մենք ուզում ենք թողնել գնալ Եվրոպա կամ Սիրիա, պետք է մեզ կրկին վերաֆինանսավորեն՝ նոր շուկաներ ստեղծելով»,-ասաց սիրիահայ գործարարը:

 

 

Միջոցառումը կազմակերպել էր «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը: Միգրացիայի պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը խոսելով դեպի մեր երկիր ներգաղթի մասին՝ ասաց, որ այս երեւույթը ծախսատար է` հատկապես մեզ պես` 35 տոկոս աղքատություն ունեցող երկրի համար. «Մենք օտարերկրացուն եթե ընդունում ենք մեր երկիր, նա պետք է նախեւառաջ իր գլխին ծածկ ունենա, ապա պետք է լուծվի նրա հաղորդակցվելու հնարավորության հարցը եւ այլ կարեւոր հարցեր»:

siriahay-2 Սիրիահայ Սիլվա Յակուբյանը, որը երեք տարի առաջ Հալեպից գաղթել է Հայաստան, ներկայումս մի քանի կազմակերպությունների աջակցությամբ ձեռք բերված կարի մեքենայով քույրերի հետ փոքրերի եւ մեծահասակների հագուստներ է գործում, սակայն տիկին Սիլվան ասաց, որ դեռեւս իրացման շուկա չունի եւ փորձում է ցուցահանդեսների միջոցով ճանաչելի դառնալ եւ սպառողներ գտնել:


«Սեյվ դը չիլդրեն»-ը հետազոտության միջոցով պարզել է, որ մեր երկրում ավելի մեծ ուշադրություն է դարձվում ավելի ուշ ներգաղթած սիրիահայերի խնդիրների լուծմանը` ավելի վաղ եկածների համեմատ: 12-17 տարեկան պատանիների ինտեգրման եւ ադապտացիայի խնդիրները հաճախ չեն ստանում պատշաճ ուշադրություն եւ մոտեցում:

siriahayԸստ կազմակերպության, պատանիներն ունեն լեզվական եւ շրջապատին հարմարվելու դժվարություններ ու դեռեւս չեն ստեղծվել դրանց վերացմանը նպաստող պայմաններ: Բացի այդ, հետազոտությունները պարզել են, որ տեղացիների հետ արդյունավետ փոխհարաբերություններ կառուցելու հարցում սիրիահայերին կաշկանդում է աշխատանք եւ բնակարան չունենալու հանգամանքը: Սիրիահայերը նշել են, որ Հայաստանից հեռանում են չկարողանալով ձեռք բերել աշխատանք, բնակարան եւ չկայանալով որպես անհատ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    վերեւի այդ առաջին բիզնըսմենը, ուրեմն, մէկ անգամ արդէն ստացել է դրամական աջակցութիւնը, հիմա ել ուզում է «կրկին ֆինանսաւորվել. գործը հանգիստ հիմնել է, սակայն հիմա պահանջում է անոր յաւելեալ զարգացումը, «նոր շուկաներ»…

    բա, միայն ա՞յդքան…
    դեռ ուրիշ բաներ ալ չես ուզե՞ր, ակաս…
    սուրճով թխուածք մը ամէն առաւօտ… մի քանի շքանշաններ… անվճար լվացքի մեքենայ… չեմ գիտեր… դեռ ինչե՜ր ու ինչեր

    քո բացառիկ ներկայութիւնդ պարգեւել ես, շնորհել ես Հայաստանին,
    ուրեմն ամէն բան պէտք է տրվի քեզի, եւ դեռ քիչ մըն ալ աւելին,
    եթէ ոչ կ’երթաս, հա

    բան մը ըսեմ, դուն այդ քու նշած «մտքիդ որդին» լսիր, ելիր գնա Եւրոպա…
    այդտեղ, պոյդ կը տեսնենք…

    ամօթ է այս կեցուածքը, ամօթ

    ասիկա իմ գիտցած սուրիահայերը չեն

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031