Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովին` ուղեկցությամբ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ պատմականորեն հայ և ռուս ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական ջերմ ու գործակցային կապերին, վստահություն հայտնեց, որ դրանք առավել կընդլայնվեն ու կամրապնդվեն` ընդգրկելով նորանոր ոլորտներ:
Իր հերթին Վլադիմիր Չուրովը, խոսելով երկու ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամության մասին, ընդգծեց նաև միջմշակութային համագործակցության առավել խորացման անհրաժեշտությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ միջեկեղեցական հարաբերություններին, նաև ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ