Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ նիստում պատասխանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի քննադատություններին. «Լսեք, տիկին Զարուհի, բոլորս շատ լավ հիշում ենք, թե դուք քաղաքական շարժումների թոհուբոհում թողեցիք ու գնացիք ԱՄՆ, լավ արեցիք, որովհետեւ գնացիք սովորելու: Բաց մի թողեք հերթական սովորելու հնարավորությունը, մանավանդ շատ բան ունեք սովորելու: Հիմա կոչ եք անում երիտասարդներին գնալ դասադուլների, դուք գնաք ԱՄՆ սովորելու, ավելի լավ կյանքի համար»:
Նա կոչ արեց ՀՀ երիտասարդներին չօգտագործել, որպես թնդանոթ, մարդկանց զանգված, որոնց ուզում են բերել հրապարակ. «Որքանով է ազնիվ, դու գնաք դուրս, սովորեք, նկարվեք Սահակաշվիլու հետ, իսկ այստեղի երիտասարդներին կտրեք իրենց ապագայից, հացից: Վամպիրությունից բացի, այլոց էներգիան խլելուց բացի, ոչ մի ռեսուրս չունեք ապագայում: Դուք ստիպում եք այսպիսի բաներ անել»:
Նա կոչ արեց սրբապղծություն չանել. «Մի արեք դա, դուք լուրջ կին եք, երեխաներ ունեք: Գնացիք այրեցիք ինչ-որ բաներ տան դիմաց: Պատկերացնո՞ւմ եք՝ նույն ՀՀԿ-ականները որոշեն նման բան անել, գնան մի խանութից մանեկեն գնեն, զարդարեն ձեր տեսքով եւ նկարեն ինչ-որ բան ու դնեն, բա ամոթ չի՞: Ձեր մակարդակը գուցե սա է, բայց մեր մակարդակը սա չի: Չարաշահում եք ոմանց բարեկրթությունը»:
Հետո նա անդրադարձավ հանրաքվեին. «Փողերից եք խոսում, երեկ ՀԱԿ-ը ամբողջ օրը ասում էր, որ «Ժառանգության» ձայները հանձնաժողովում ծախված են: Ո՞ւր է գնացել այդ փողը, կարո՞ղ է ձեզ է գնացել, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանին: Երիտասարդների մեջ ատելություն մի՛ սերմանեք, խրամատներ մի՛ արեք, մի ասեք այո քվեարկողներին ստրուկներ ու ձեզ հերոսացրեք, ամոթ է: Հետո դուք գնում եք ձեր պուպուշ գործերով, էս մարդիկ սկսում են իրար արյուն թափել, մի՛ արեք: Այնքան քաղաքական սուր ելույթներ եմ լսել այս տարիներին, հավատացեք, դուք չեք ամենասուր ելույթներն ասում, որովհետեւ սուրը ինտելեկտն է: Մանրադրամ մի սարքեք այս քաղաքական ամբիոնը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ