Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը հանձնարարել է ՀՔԾ-ում նյութեր նախապատրաստել ՀԿՀ նախագահի կողմից ուղարկված դիմումների վերաբերյալ

Դեկտեմբեր 07,2015 14:55

ՀՀ  հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյանը  ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին է ուղարկել  2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով ներկայացված երկու դիմումներ՝ asparez.am լրատվական կայքի լրագրող Մելինե Ավագյանից և «Իրավունքի Եվրոպա Միավորում», «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպություններից և «Ասպարեզ» օրաթերթի ու  asparez.am լրատվական կայքի լրագրողներից:

Տ. Մուկուչյանը տեղեկացրել է, որ  «asparez.am» լրատվական կայքի լրագրող Մելինե Ավագյանի անունից ներկայացված դիմումի կապակցությամբ անձամբ իր կողմից տեղեկատվություն ճշտելիս պարզվել է, որ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Նա որևէ մեկիին չի խնդրել իր անունից ներկայացնել դիմում և ուղարկվել է կարճ հաղորդագրություն նշվածի վերաբերյալ (կից ներկայացված է լուսապատճենը):

«Իրավունքի Եվրոպա Միավորում», «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունների և «Ասպարեզ» օրաթերթի ու  asparez.am լրատվական կայքի լրագրողների անունից ստացված դիմումի կապակցությամբ ևս իրականացվել է արագ արձագանքում, հեռախոսազանգով ճշտվել է հեռախոսազանգի իսկությունը, և դիմումում նշված քաղաքացիները ևս պարզաբանել են, որ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

Այնուամենայնիվ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դիմումներն ուղարկվել են ՀՔԾ  Քրեական դատավարության օրենսգրքի  180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031