«Հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ մեր հասարակությունն իր քվեարկությամբ ցույց տվեց`մերժում է, արհամարհում է բոյկոտը, իսկ բոյկոտ հրահրող ուժերը փաստացի դարձան մարգինալ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`վերլուծելով երեկ կայացած սահմանադրական բարեփոխումների արդյունքները:
Հիշեցնենք, ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել է մոտ 1 միլիոն 296 368 քաղաքացի: Նրանցից շուրջ 800 հազարը «այո» են քվեարկել: Դա ՀՀԿ մամուլի խոսնակը համարում է «լուրջ վստահության պաշար»:
«Սա շատ բարձր ցուցանիշ է: Մենք շնորհակալ ենք այն քաղաքացիներին, ովքեր գիտակցեցին՝ այս պահին ՀՀ անվտանգության, ժողովրդավարացման մոդելն էլ ավելի զարգացնելու համար անհրաժեշտ էր պառլամենտական մոդելին անցնել»,- ասաց նա:-Կրկնում եմ՝ մեզ հանրաքվեի ամեն գնով անցկացումը կյանքի ու մահվան խնդիր չէր: ՀՀԿ-ում հարգում են նաեւ «ոչ»-ի կարծիքը, բայց արձանագրում`«բոլոր խախտումներով հանդերձ՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ համապատասխան են մեր ընդունած պարտավորություններին»:
Էդուարդ Շարմազանովը չի ողջունում խախտումները, չի էլ ջանում թաքցնել դրանք, հավաստիացնում է, որ իրավապահները յուրաքանչյուրի հետեւից կգնան:
Կարդացեք նաև
«Բայց գործը հասել է նրան, որ երեկ հայտնի հռետորը (նկատի ունի ԱԺ ՀԱԿ խմբակցության Լևոն Զուրաբյանին-Ն. Գ.) գիշերը լրագրողներին քնից հանում է, կանչում ասուլիսի, մենք էլ գիտենք՝ կարևոր բան է, նստած ասում ենք, տեսնենք ինչ է ասում, կանգնում ասում է՝ 500 հազար ձայն կեղծվել է: Եթե ինքը չապացուցի դա, ուրեմն քաղաքականության մեջ ստախոսի պիտակ ունի: Չի կարելի ամեն ինչ անլրջացնել, խաղալ մարդկանց կարծիքի հետ: Մենք չենք ասում չէ՞, որ էդքան «ոչ»-ը կեղծվել է: Աբսուրդ է: Հասկանում եմ, որ իրենք ցայտնոտի մեջ են, դեկտեմբերի 6-ին ասում էին, որ ոչ մի քաղաքացի «այո» չի ասելու: Դա աբսուրդի, կրկեսի ժանրից է»,- ասաց նա:
Այլ մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ