Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական մոտեցումներ, գնահատականներ միշտ էլ հնչել են, կարող են հնչել». Մուկուչյանը՝ Զուրաբյանի հայտարարության մասին

Դեկտեմբեր 07,2015 14:25

«Չգիտեմ, թե ինչ հիմքով է արվում, կամ ինչ դատողություններ են արվում, տարաբնույթ գնահատականներ կարող են հնչել»,- դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը:

Հիշեցնենք՝ Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ընտրակեղծիքների ծավալը հասնում է կես միլիոն ձայնի. «Իշխանությունները մի շա՜տ խղճուկ պրոպագանդիստական պրիյոմի են դիմել, հնարքի են դիմել։ Նրանք հիմա հայտարարում են իրենց համար լավ արդյունք ունեցող տեղամասերի արդյունքները, ըստ որի՝ 80 հազար հավաքել է «այո»-ն, 20-հազար «ոչ»-ը»:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այդ հանգամանքները նախ պետք է փաստական հիմք ունենան, եթե ներկայացնեն այդ փաստական հիմքերը, ապա բոլոր նման հայտարարությունները կքննարկվեն եւ իրավական դիրքորոշումներ կլինեն. «Իսկ քաղաքական մոտեցումներ, գնահատականներ եւ այլն, միշտ էլ հնչել են, կարող են հնչել: Ես համարում եմ իրավական ընթացակարգը պատշաճ, երբ ներկայացվում է համապատասխան դիմում-բողոք, որովհետեւ դրանք են «Հանրաքվեի մասին» օրենքի եւ Ընտրական օրենսգրքի տարրական պահանջները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031