Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն է ՀԱԿ-ին պետք «սգից դուրս գալու» համար (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2015 14:04

«Ոչ մեր թիմը, ոչ մեր ժողովուրդը մեզ չէր հասկանա, եթե մենք այս վիճակում, կարծես թե, ոչինչ չէր եղել, նստեինք իրենց հետ օրենքներ քննարկեինք: Կատարվել է ահավոր մի բան` ժողովրդի կամքի բռնաբարություն, ոտնահարվել է ժողովրդի կամքը»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից խորհրդարանի լիագումար նիստերի այս նստաշրջանի հետագա աշխատանքների բոյկոտին:

«Դժվար է, կատարվածից հետո նստել նույն դահլիճում, շփվել մարդկանց հետ, ովքեր կրում են այս կատարված, չեմ հապաղի ասել, ոճրագործության համար ամբողջ պատասխանատվությունը»,- հավելեց Լեւոն Զուրաբյանը:

ՀԱԿ-ում կարծում են, որ «ժողովուրդն աներկբա «ոչ» է ասել» իսկ հանրաքվեի արդյունքները կեղծվել են «անխնա կերպով», որտեղ կիրառվեց «ապօրինությունների ամբողջ զինանոցը»:

Ի պատասխան լրագրողների հարցերի՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ը պատրաստվում է հրապարակել ընտրակեղծիքների մասին փաստեր` սահմանված ժամկետներում:

Հիշեցնենք, որ Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր կես միլիոն կեղծված ձայների մասին: «Փաստերը ծով են: Ինչ վերաբերում է կես միլիոն ձայների կեղծմանը, շատ դժվար է եւ ոչ ոք չի կարող ձեզ հիմա հստակ տվյալ տալ, թե քանի ձայն է կեղծվել: Խոսքը մոտավոր գնահատականի մասին է»,- ասաց նա`հավելելով, որ այդ թիվը կարող է ստանալ ցանկացած մարդ, ով Հայաստանի ժողովրդագրական տվյալները կվերլուծի:

Լեւոն Զուրաբյանը դա արեց`սկսած 1995-ի սահմանադրության հանրաքվեից, երբ Հայաստանում դեռ ավելի շատ բնակչություն կար եւ ժողովուրդն էլ քաղաքականապես ակտիվ էր: Երբ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը խնդրեց ապացուցողական բազա ներկայացնել, Լեւոն Զուրաբյանը խորհուրդ տվեց դիտել «Ազատություն» ռադիոկայանի եթերները:

Մանրամասները` տեսանյութում

Aravot.am-ի հարցին`ի՞նչն է փոխվելու մինչեւ հաջորդ նստաշրջան, որ ՀԱԿ-ի համար այլեւս անհարմար չի լինի ՀՀԿ-ականների կողքին, նույն դահլիճում նստել, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք իրավիճակային են գործում:

Լրագրողներից մեկը հստակեցրեց`որքա՞ն ժամանակ է պետք ՀԱԿ-ին, սգից դուրս գալու համար. «Ոչ մի սուգ չկա և չի էլ կարող լինի, որովհետև քաղաքական գործիչները, ովքեր հավատարիմ են իրենց սկզբունքներին և արժեքներին, նրանք միշտ շարունակում են պայքարը, և ես կարծում եմ, որ հաղթանակի գրավականը հենց դրա մեջ է»:

Իսկ ՀԱԿ-ի հետագա քայլերը, ինչպես նաեւ այսօր կայանալիք հանրահավաքին, Լևոն Զուրաբյանն ասաց` ամեն ինչ կախված է ժողովրդի վրդովմունքի աստիճանից եւ ակտիվությունից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031