Միջազգային դիտորդները համարում են, որ ՀՀ-ում դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հանրության ազատ կամքը և լեգիտիմ համարվել չեն կարող: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Նորվեգական հելսինկյան կոմիտեի, EPDE (European Platform for Democratic Elections. Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ)-ի ներկայացուցիչ, Նորվեգիայից ժամանած Լենե Վեթելանդը հայտարարեց. «Արձանագրել ենք լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ, որոշ առիթներով էլ տեղամասային հանձնաժողովի նախագահը հրաժարվում էր այդ առիթով որևէ բան անել: Ուստի գտնում ենք, որ ընտրախախտումներով և հանցագործությունների մեծ թվով, ընտրողների ահաբեկումները, լցոնումներով պայմանավորված այս հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հասարակության ազատ կամքը և չպետք է համարվեն լեգիտիմ: Հիասթափված ենք նաև նախահանրաքվեական քարոզչությունից, ինչպես նաև այն ընթացքից, ինչպես անցկացվեց հենց հանրաքվեն»:
EPDE-ի փորձագետ, Ընտրողների կոմիտեի ներկայացուցիչ, Ուկրաինայից ժամանած Սերգեյ Տկաչենկոն նկատեց, որ դիտորդական առաքելության Հայաստան ժամանած այլ 6 դիտորդական առաքելություններից առնվազն 2-ը չեն գործել միջազգային չափանիշներին համապատասխան: Նա մանրամասնեց. «Օրինակ` ԱՊՀ երկրների առաքելության ներկայացուցիչները, դեռ ժամը 12.00-ին, երբ հանրաքվեն ընթացքի մեջ էր, հայտարարեցին, որ հանրաքվեն անցավ օրենքի շրջանակներում, և հույս ունենք, որ հանրությունը ճիշտ ընտրություն կանի: ՌԴ ԿԸՀ նախագահ Վադիմիր Չուրովը հայտարարեց, որ ամեն ինչ բնականոն ընթանում է և ոչ մի խնդիր չեն արձանագրել: Միայն մի քանի տեխնիկական խնդիրների մասին հայտնեց, թե օրինակ, մի ընտրատեղամասում ընտրացուցակները փոքր ինչ բարձր են կախված և այլն: Այնինչ մենք չենք կարող հանրաքվեի կոնկրետ մի դրվագին գնահատական տալ, այլ պետք է սպասել, որ գործընթացն ամբողջովին ավարտվի»:
Միջազգային դիտորդների համար անընդունելի է նաև այն, որ հեռուստաընկերություններով հայտարարում են, թե դիտորդական առաքելությունները դրական են գնահատել հանրաքվեի անցկացումը, մինչդեռ հանրաքվեն դեռ չէր ավարտվել:
EPDE-ի փորձագետ, Ընտրական իրավունքի պաշտպանության «Գոլոս» ընկերակցության ներկայացուցիչ Ռուսաստանից ժամանած Ռոման Ուդոտը պատմեց, որ անձամբ է արձանագրել մի շարք ընտրախախտումներ. «Վեց ընտրատեղամասերից երեքում ես քվեատուփերի լցոնումներ արձանագրեցի: Բազում լուսանկարներ տեղադրվեցին ինտերնետում: Կամ այլ տեղամասում ինքս եմ տեսել, թե առավոտյան, երբ դեռ քիչ ընտրողներ էին եկել, որքան շատ քվեաթերթիկներ կային քվեատուփում: Բայց ունենք լրիվ այլ պաշտոնական տվյալներ: Առավոտյան տեսանք, թե ինչ հսկայական թվով թերթիկներ կային քվեարկած, երբ ոչ մի ընտրող դեռ չկար: Առանց այս լցոնումների Հայաստանն ավելի առաջ կգնար: Այն մարդիկ, որ այս ամենն անում են, ՀՀ-ն երկու տարբեր ուղղություններով են տանում ու աղճատում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
The members of the European Platform for Democratic Elections are the Association GOLOS (Russia), Belarusian Helsinki Committee BHC (Belarus), Committee of Voters of Ukraine CVU, Election Monitoring and Democracy Studies Center EMDS (Azerbaijan), European Exchange (Germany), Helsinki Citizens’ Assembly Vanadzor (Armenia), Human Rights Center “Viasna” (Belarus), International Society for Fair Elections and Democracy ISFED (Georgia), Norwegian Helsinki Committee NHC, Civil Network OPORA (Ukraine), Association Promo-Lex (Moldova), Stefan Batory Foundation (Poland) and Swedish International Liberal Centre SILC, Transparency International Anti-corruption Center (Armenia).